00:13  ,  30 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» հեռացրեց Լոպետեգիին

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իսպանացի Խուլեն Լոպետեգիին, որը Արքայական ակումբը գլխավորել էր այս տարվա հունիսին: Թիմի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 42-ամյա արգենտինացի Սանտյագո Սոլարին, հաղորդում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում նշվում է, որ «Ոսկե գնդակի» 8 թեկնածու ունեցող թիմի եւ արդյունքների միջեւ կա անհամատեղելիություն:

«Ռեալը» բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն: Marca-ն գրել էր, որ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնայից» 1:5 հաշվով կրած պարտությունից հետո 54-ամյա մասնագետը հրաժեշտ էր տվել Արքայական ակումբի ֆուտբոլիստներին: «Ռեալն» այժմ 14 միավորով 9-րդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 7 միավոր: 

Սոլարին 2013-2016 թվականներին եղել է «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը, այս մրցաշրջանում ընդգրկված էր գլխավոր թիմի մարզչական շտաբում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում