19:22  ,  20 նոյեմբերի, 2018

Աղմուկը խանգարել է Կարուանային Կարլսենի դեմ 8-րդ պարտիայում

Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի կազմակերպիչները հետաքննություն են սկսել 8-րդ պարտիայի ժամանակ անհասկանալի ուղղությունից լսված աղմուկի վերաբերյալ, հաղորդում է Evening Standard-ը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիաները Լոնդոնում անցկացվում են երկշերտ ապակեպատ տարածքում, սակայն 8-րդ պարտիայում գրոսմայստերներին շեղել է աղմուկ, որի աղբյուրն այդպես էլ չի բացահայտվել:

Նշվում է, որ Կարուանան սխալի հետեւանքով կորցրել է նախաձեռնությունը 8-րդ պարտիայում: Կարլսենը եւս դժգոհել է միջադեպից:

«Լսվում էր ոչ հստակ աղմուկ, մարդկանց խոսակցություններ: Վստահ եմ, որ հետագայում այդպիսի բան տեղի չի ունենա»,- ասել է Կարլսենը:

Հիշեցնենք, որ 8 պարտիաներում էլ գրանցվել է ոչ ոքի: Շախմատիստները կանցկացնեն եւս 4 դասական պարտիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում