19:34  ,  14 նոյեմբերի, 2018

Winter Chess Classic. Զավեն Անդրիասյանն առաջինն է B խմբում

ԱՄՆ–ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Winter Chess Classic շախմատային փառատոնի B խմբի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը նվաճել է հաղթողի կոչումը՝ թայ–բրեյքում հաղթելով իսրայելցի Վիկտոր Միխալեւսկուն։

Երկու գրոսմայստերներն էլ 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։

Երրորդ տեղը գրավել է Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը վաստակել է 5 միավոր։

Ուժեղագույնների խմբում հանդես եկած Հրանտ Մելքումյանը 5 միավորով բաժանել է 2–5–րդ տեղերը։

Ֆոտո՝ chessfed.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում