12:35  ,  14 նոյեմբերի, 2018

Մարադոնա. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գովեստի խոսքեր է ասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հասցեին, ինչպես նաեւ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանտյագո Սլորաիին:

«Կցանկանայի մարզել Իսպանիայում, սակայն դա պետք է լինի երկարաժամկետ ծրագիր: Ես պետք է շատ բան սովորեմ եւ կարծում եմ, որ դրա համար պետք է մեկնեմ Մանչեսթեր ու հարցնեմ Մոուրինյոյին: Ինչո՞ւ Ժոզեին, որովհետեւ նա լավագույնն է՝ առանց որեւէ կասկածի:

Սանտյագո Սլորաիի մասին կասեմ, որ նա Արգենտինայի հավաքականում աշխատող Լիոնել Սկալոնիի պես չունի թիմում բավականաչափ աջակցություն: Կարծում եմ, որ նրանք երկար չեն մնա այդ պաշտոններում: Մարզիչներն ունեն որոշակի մարզչական կյանք, որը երկար չի լինի նրանց մոտ»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Սանտյագո Սոլարին նախօրեին հաստատվել էր «Ռեալը» գլխավոր մարզիչի պաշտոնում եւ կնքել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում