23:37  ,  13 նոյեմբերի, 2018

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր կնքեց Սանտյագո Սոլարիի հետ

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզիչի պաշտոնում հաստատել է արգենտինացի Սանտյագո Սոլարիին, որը իսպանացի Խուլեն Լոպետեգի հեռացումից հետո կատարում էր ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Սանտյագո Սոլարին վերջին 89 տարում լավագույն մարզչական մեկնարկն է գրանցել Արքայական ակումբում:

Արգենտինացի մասնագետի մեկնարկային 4 խաղերում մադրիդցիները տարել են 4 հաղթանակ՝ խփած եւ բաց թողած գոլերի 15-2 տարբերությամբ: Դա ակումբի լավագույն ցուցանիշն է 1929 թվականից հետո:

42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս