15:41  ,  12 նոյեմբերի, 2018

Բրազիլացի Արին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական

«Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Արին առաջին անգամ հրավիրվել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքական, որը պատրաստվում է Գերմանիայի դեմ ընկերական խաղին (նոյեմբերի 15) ու Շվեդիայի հետ Ազգերի լիգայի հանդիպմանը (նոյեմբերի 20):

32-ամյա Արին ազգային թիմում կփոխարինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբային, որը վնասվածքի պատճառով չի կարող օգնել ռուսներին, հայտնում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:

Արին ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսից ու «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլյերմեից հետո երրորդ բրազիլացին է, որը հրավիրվում է Ռուսաստանի հավաքական:

Բրազիլացի հարձակվողը 2010 թվականից է հանդես գալիս Ռուսաստանում, որտեղ խաղացել է նաեւ Մոսկվայի «Սպարտակում» ու «Լոկոմոտիվում»: Նա Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել այս տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում