Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը (Նորայր Միքայելյան) Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (WBSS) քառորդ եզրափակիչում պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, լատվիացի Մայրիս Բրեդիսին:
Ամերիկյան Չիկագոյում կայացած մենամարտում 33-ամյա Բրիեդիսը հաղթել է մրացվարների միաձայն որոշմամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Մենամարտն անցկացվել է առաջին ծանր քաշային կարգում:
28-ամյա Նոել Գեւորը 25-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ կրել կարիերայի երկրորդ պարտությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում