ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին: Լոնդոնի «Արսենալը» ներկայացուցիչ չունի:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Մաթյո Վալբուենան («Ֆեներբահչե»), Տակումի Մինամինոն («Զալցբուրգ»), Միյատ Գաչինովիչը («Այնտրախտ») եւ Կոստաս Ֆորտունիսը («Օլիմպիակոս»), հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում