21:49  ,  8 նոյեմբերի, 2018

Դեմբելեն այս տարի այլեւս չի խաղա

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն այս տարի այլեւս խաղադաշտ դուրս չի գա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրահատության կարիք չկա, սակայն ապաքինման համար կպահանջվի 2-3 ամիս:

«Տոտենհեմը» դեռ չի երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ եւ հույս ուներ, որ համաձայնության չհասնելու դեպքում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի նրան, այլապես ամռանը ստիպված է անվճար բաց թողնել:

Դեմբելեն վնասվածքը ստացել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում: «Տոտենհեմը» հաղթել էր 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում