Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շուտափույթ ապաքինում է մաղթել իսպանացի Ռաֆայել Նադալին, որը ենթարկվել է սրունքաթաթային հոդի վիրահատության:
«Լավագույն մաղթանքներով ու հույսերով, որ շուտափույթ ապաքինվես, ընկերս»,- Ինստագրամում գրել է սերբ թենիսիստը:
Ռաֆայել Նադալը սոցցանցերում հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել եւ նա արդեն տանն է:
Հիշեցնենք, որ վերջերս իսպանացի թենիսիստը հրաժարվել էր Փարզիում անցկացված «Մասթերս-100» շարքի մրցաշարի մասնակցությունից, ինչից հետո աշխարհի առաջին ռակետի կոչումը զիջել էր սերբ Նովակ Ջոկովիչին եւ երկրորդ տեղ նահանջել ATP-ի դասակարգման աղյուսակում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում