17:29  ,  4 նոյեմբերի, 2018

Իմոբիլեի դուբլը «Լացիոյին» օգնեց հաղթել խոշոր հաշվով (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 11-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը 4:1 հաշվով հաղթեց «Սպալին»: Դաշտի տերերից առաջին խաղակեսում 9 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 8 գոլով երկրորդն է ռմբարկուների ցուցակում (տեսանյութ):

«Լացիոն» 21 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Սպալը» 12 միավորով 15-րդն է:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լացիո» - «Սպալ»՝ 4:1

Չիրո Իմոբիլե, 26, 35, Դանիլո Կատալդի, 59, Մարկո Պարոլո, 70 – Միրկո Անտենուչի, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում