13:12  ,  1 նոյեմբերի, 2018

Էռնեստո Վալվերդե. Մրցաշրջանի ամենաբարդ խաղերից էր

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Կուլտուրալ Լեոնեսայի» նկատմամբ արտագնա հաղթանակը նվազագույն հաշվով:

«Դժվար հանդիպում էր: Սա այս մրցաշրջանի ամենաբարդ խաղերից էր: Ամեն դեպքում, թիմը ցուցադրեց իր տրամադրվածությունն այս խաղին: Ֆուտբոլը միշտ փորձություն է, բայց այսօր ես տեսա մի շարք դրական կողմեր: Իմ խաղացողները լավ տեսք ունեին, թեեւ նրանցից շատերը վերջերս խաղում էին երկրորդ թիմում»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի երրորդ լիգայի ներկայացուցիչի դեմ խաղում կատալոնական ակումբի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն: Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում