Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսի» նկատմամբ 110:106 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Սան Անտոնիո Սփյորսի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը դարձավ NBA-ի պատմության մեջ 5-րդ մարզիչը, որը մարզչական կարիերայի ընթացքում տանում 1200 հաղթանակ (անցկացրած հանդիպումների 68.8 տոկոսը):
Նախկինում այդ ցուցանիշը գրանցել են Փեթ Ռայլին (1210 հաղթանակ՝ 63,6 տոկոս), Ջերի Սլոանը (1221, 60,3%), Լենի Ուիլքենսը (1332, 53,6%) եւ Դոն Նելսոնը (1335, 55,7%): Նրանցից միայն 69-ամյա Պոպովիչն է շարունակում մարզչական կարիերան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի