14:51  ,  23 հոկտեմբերի, 2018

Չավի. Անկասկած է, որ Մեսին ուժեղ է Ռոնալդուից

Անկասկած է, որ Մեսին ուժեղ է Ռոնալդուից, ասել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» կիսապաշտպան Չավին:

«Մեսին ֆուտբոլի պատմության մեջ ուժեղագույն խաղացողն է ինձ համար: Այս վնասվածքից հետո «Բարսելոնայի» մրցակիցները առավելություն կստանան Մեսիի բացակայությունից: Նա միակն է, որը միայնակ կարող է փոխել խաղի ընթացքը ամեն պահի»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մեսին ձեռքի կոտրվածք է ստացել «Սեւիլիայի» դեմ խաղում եւ բաց կթողնի երեք շաբաթ: Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Ինտերի» հետ, իսկ հոկտեմբերի 28-ին, Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կընդունի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում