21:09  ,  22 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» ցանկանում է հրավիրել Իբրահիմովիչին

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ուժեղացնել հարձակման գիծը:

Cadena COPE-ի համաձայն՝ Արքայական ակումբը դիտարկում է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին հրավիրելու տարբերակը:

37-ամյա Իբրահիմովիչը այս տարվա մարտին է միացել ամերիկյան ակումբին, որի կազմում 22 գոլ է խփել MLS-ի կանոնավոր առաջնությունում: Նա գոլի հեղինակ է դարձել վերջին 5 խաղերում անընդմեջ: Իսպանիայում Իբրահիմովիչը 2009/10 մրցաշրջանում հանդես է եկել «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում