11:24  ,  21 հոկտեմբերի, 2018

Ագուերոն մեկ ակումբում խփած գոլերով շրջանցեց Լեմպարդին եւ Շիրերին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բարելավել է իր ռեկորդը Անգլիայի առաջնությունում մեկ ակումբում խփած գոլերի քանակով: Արգենտինացի ֆուտբոլիստը խփել է 149 գոլ:

30-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցել է անգլիացիներ Ֆրենկ Լեմպարդին եւ Ալան Շիրերին: Այժմ Ագուերոն զիջում է միայն արգենտինացի Ուեյն Ռունիին եւ ֆրանսիացի Թիերի Անրիին:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթել է «Բարնլիին», Ագուերոն բացել էր հանդիպման հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում