11:21  ,  20 հոկտեմբերի, 2018

Անաստասիա Գալուստյանի վերադարձը

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մասնակցում է Մինսկում ընթանող Minsk Arena Ice Star գեղասահքի մրցաշարին: Կարճ ծրագրում Անաստասիան 52.19 միավորով գրանցել է 5-րդ արդյունքը:

Մրցաշարին մասնակցում է նաեւ Սլավիկ Հայրապետյանը, որը հոկտեմբերի 20-ին ուժերը կփորձի կարճ ծրագրում:

Հիշեցնենք, որ Անաստասիա Գալուստյանը հանդես չէր գալիս այս տարի: Դեկտեմբերին նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ կարիերայի ժամանակավոր դադարի պատճառը ֆինանսական է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում