13:20  ,  20 հոկտեմբերի, 2018

Խաբիբ Նուրմագոմեդովը կատարել է «Անժի» - ԲԿՄԱ խաղի առաջին հարվածը (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մախաչկալայի «Անժիի» ու Մոկսվայի ԲԿՄԱ-ի միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին:

Դաղստանցի մարտիկը դուրս է եկել խաղադաշտ եւ կատարել հանդիպման առաջին հարվածը: Խաղից առաջ «Անժին» Նուրմագոմեդովին նվիրել է 27 համարի մարզաշապիկ՝ նրա անունով:

Հանդիպումից հետո Խաբիբ Նուրմագոմեդովը նաեւ եղել է ԲԿՄԱ-ի հանդերձարանում եւ լուսանկարվել խաղացողների հետ:

Այդ խաղում մոսկովյան ակումբն արտագնա հաղթանակ է տարել 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտում Նուրմագոմեդովը հաղթել էր UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում