Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը GoalPoint.pt-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Պորտուգալիայի ընթացիկ առաջնության լավագույն լեգեոնականներից կազմված խորհրդանշական հավաքականում:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 տուրերում 30-ամյա Ղազարյանը մասնակցել է 5 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ 6-րդ տուրի խաղում Ղազարյանը խփել էր 2 գոլ:
Վերջերս կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Ջիբրալթարի (0:1) եւ Մակեդոնիայի (4:0) դեմ Ազգերի լիգայի տնային հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն այս ամռանն է տեղափոխվել «Շավիշ»: Նախորդ երեք մրցաշրջաններում նա հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմուում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում