13:45  ,  18 հոկտեմբերի, 2018

Կավանին որոշել է հեռանալ ՊՍԺ-ից

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր չէ երկարաձգել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հաջորդ ամռանը հեռանալ փարիզյան ակումբից: Կավանին դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Նրան դուր չի գալիս, որ բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մպապեն հազվադեպ են իր հետ համագործակցում խաղադաշտում:

ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Կավանին ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի եւ խփել 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում