13:45 18 հոկտեմբերի, 2018Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր չէ երկարաձգել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հաջորդ ամռանը հեռանալ փարիզյան ակումբից: Կավանին դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Նրան դուր չի գալիս, որ բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մպապեն հազվադեպ են իր հետ համագործակցում խաղադաշտում:
ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Կավանին ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի եւ խփել 5 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.