Կատալոնական «Բարսելոնան» օգոստոսի 11-ին ընկերական խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել Բուխարեստի «Դինամոյի» դարպասը: Հանդիպումը կայացել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
«Բարսելոնային» հաղթանակ են պարգեւել Լիոնել Մեսիի եւ Իբրահիմ Աֆելայի դիպուկ հարվածները: Խաղի սկզբնամասում արգենտինացին առաջ է մղել կատալոնացիներին, իսկ ավելացված ժամանակում հոլանդացին կրկնապատկել է հյուրերի առավելությունը:
Ընկերական հանդիպում
«Դինամո» (Բուխարեստ, Ռումինիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) – 0:2
Մեսի, 4, Աֆելայ, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում