15:15  ,  15 հոկտեմբերի, 2018

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է Պրեմյեր լիգան

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն իսպանացինրի դեմ Ազգերի լիգայի խաղից առաջ քննադատել է Պրեմյեր լիգայի օրացույցը:

«Կարծում եմ՝ ֆուտբոլիստներին թարմություն է պակասում ոչ թե ֆիզիկական առումով, այլ՝ հոգեբանական: Չեմ հասկանում, թե ինչու Պրեմյեր լիգան մեկնարկեց այդքան շուտ: Ակումբները հայտնվեցին շատ բարդ իրավիճակում:

Շատ ակումբներ սկսեցին մրցաշրջանը՝ չհասցնելով հասնել լավագույն մարզավիճակի, ինչի պատճառով եղավ վնասվածքների համաճարակը:

Ես չէի հետաքրքրվել, թե երբ է մեկնարկելու Պրեմյեր լիգան, քանի դեռ չէինք վերադարձել աշխարհի առաջնությունից: Գուցե նրանք ծրագրել էին, որ մենք տուն ենք վերադառնալու հունիսի՞ն»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերում անգլիացիները պարտվել են Իսպանիային (1:2) ու գոլազուրկ ոչ ոքի խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում