00:39  ,  15 հոկտեմբերի, 2018

Ազգերի լիգա. Իտալացիները հաղթանակ կորզեցին, օրվա արդյունքները (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում հոկտեմբերի 14-ին անցկացվեցին չորրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

A դիվիզիոնում տեղի ունեցավ մեկ խաղ, որում իտալացիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Իտալիայի հավաքականի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց «Ֆիորենտինայի» եզրային պաշտպան Կրիստիանո Բիրագին:

Իտալիայի հավաքականը չէր հաղթել նախորդ 5 խաղերում:

Իտալացիները 3 խաղից հետո ունեն 4 միավոր, իսկ լեհերը՝ 1: Խմբի առաջատարը 2 խաղում 6 միավոր հավաքած պորտուգալացիներն են:

Ռուսաստանի հավաքականը B դիվիզիոնում ընդունեց թուրքերին եւ հաղթեց 2:0 հաշվով: Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Ստամբուլի «Ֆեներբահչեի» պաշտպան Ռոման Նոյշտեդտերն ու փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշեւը:

Ռուսաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 7 միավոր, իսկ թուրքերը՝ 3: 2 հանդիպում անցկացրած Շվեդիայի թիմը հավաքել է 1 միավոր:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

A դիվիզիոն

Երրորդ խումբ

Լեհաստան – Իտալիա՝ 0:1 (տեսանյութ)

Կրիստիանո Բիրագի, 90+2

B դիվիզիոն

Երկրորդ խումբ

Ռուսաստան – Թուրքիա՝ 2:0 (տեսանյութ)

Ռոման Նոյշտեդտեր, 20, Դենիս Չերիշեւ, 78

C դիվիզիոն

Առաջին խումբ

Իսրայել – Ալբանիա՝ 2:0

Տոմեր Համեդ, 8, Դիա Սաբա, 83

Չորրորդ խումբ

Ռումինիա – Սերբիա՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Գաբրիել Տամաշ, 44 (Ռումինիա)

Չիրացված 11 մետրանոց՝ Դուշան Տադիչ, 45+1 (Սերիբիա)

Լիտվա – Չեռնոգորիա՝ 1:4

Ռոլանդաս Բավարիկաս, 88 – Ստեֆան Մուգոսա, 10 (11մ), 45+1 (11մ), Բորիս Կոպիտովիչ, 35, Դարկո Զորիչ, 86

D դիվիզիոն

Երրորդ խումբ

Ադրբեջան – Մալթա՝ 1:1 (տեսանյութ)

Արազ Աբդուլաեւ, 53 – Ռովեն Մուսկատ, 37

Ֆարերյան կղզիներ – Կոսովո՝ 1:1 (տեսանյութ)

Ռենե Յոենսեն, 50 – Միլոտ Ռիշիցա, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում