23:20  ,  14 հոկտեմբերի, 2018

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը դարձել է քաղաքապետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Բոնավենտյուր Կալուն դարձել է Կոտ դ՛Իվուարի Վավուա քաղաքի քաղաքապետ: Այդ մասին 40-ամյա կոտդիվուարցին հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Քաղաքականությունում անհրածեշտ է մտածողություն նա ոճ: Այլեւս ոչ մեկի չի հաջողվի կեղտոտ մեթոդներով մրցակիցներին դուրս թողել պայքարից: Հպարտանում եմ մեր հաղթանակով, սակայն նախեւառաջ մտածում եմ հորս՝ մեծագույն ճարտարապետի մասին»,- գրել է Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

Բոնավենտյուր Կալուն ՊՍԺ-ում խաղացել է 2005-2007-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում