Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Շանհայի «Մասթերս 1000» մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթեց խորվաթ Բորն Չորիչին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Սա Ջոկովիչի կարիերայի 1001-րդ մրցախաղն էր, որը տեւեց 1 ժամ 37 րոպե:
Այս հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը կշրջանցի Ռոջեր Ֆեդերերին եւ կդառնա երկրորդ ռակետ:
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում