Նովակ Ջոկովիչը՝ Շանհայի մրցաշարի հաղթող

14:23   14 հոկտեմբերի, 2018

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Շանհայի «Մասթերս 1000» մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթեց խորվաթ Բորն Չորիչին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Սա Ջոկովիչի կարիերայի 1001-րդ մրցախաղն էր, որը տեւեց 1 ժամ 37 րոպե:

Այս հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը կշրջանցի Ռոջեր Ֆեդերերին եւ կդառնա երկրորդ ռակետ:

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։