Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Ջիբրալթարի հավաքականից կրած պարտությունից հետո մեկնաբանել է տեղի ունեցածը:
«Ամոթ է, շատ վատ էր, չգիտեմ՝ ինչ ասել, պետք է մոռանանք եւ պատրաստվենք հաջորդ խաղին: Այսօր ոչինչ չստացվեց: Քանի անգամ գոլային պահ չիրացրինք: Մենք շանսեր ունեինք: Այսօր ոչ մի գնդակ չմտավ: Պետք է աշխատեմ հաջորդ խաղի համար»,- ասել է Մարկոս Պիզելի:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարին պարտվել է 0:1 հաշվով եւ խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ 3 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Ջիբրալթարը, որը գոլերի տարբերությամբ է վերջինը:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կընդունի խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին:
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:42 , 5 նոյեմբերի
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի