22:20  ,  5 նոյեմբերի, 2026

Պորտուգալիայի նախագահը երկրի անունից շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին

Պորտուգալիայի նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուն դիմել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Պորտուգալիայի անունից շնորհակալություն եմ հայտնում Կրիշտիանու Ռոնալդուին մեր ազգային թիմը անհավանական ներկայացնելու, պորտուգալացիների համար ներշնչանքի աղբյուր լինելու եւ ամբողջ աշխարհում Պորտուգալիան փառավորելու համար։

Ես հասկանում եմ, որ Ռոնալդուի մարզական կյանքում ամենաբարդ օրերից է, բայց վստահ եմ, որ պորտուգալացի ժողովուրդն աջակից է նրան։

Նաեւ գիտեմ, որ Պորտուգալիան այսուհետեւ ես կարող է վստահ լինել, որ Ռոնալդուն սիրում է իր հայրենիքը, որը նա միշտ կմարմնավորի իր նվիրվածությամբ ամեն մարզման եւ հանդիպման ժամանակ, մեզ ուրախություն պարգեւած գոլերի ժամանակ։ Մաղթում եմ քեզ լավագույնը եւ շնորհակալություն հայտնում»,- սոցիալական ցանցերում գրել է Պորտուգալիայի նախագահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print