23:25 13 հոկտեմբերի, 2018Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Ջիբրալթարի հավաքականից կրած պարտությունից հետո մեկնաբանել է տեղի ունեցածը:
«Ամոթ է, շատ վատ էր, չգիտեմ՝ ինչ ասել, պետք է մոռանանք եւ պատրաստվենք հաջորդ խաղին: Այսօր ոչինչ չստացվեց: Քանի անգամ գոլային պահ չիրացրինք: Մենք շանսեր ունեինք: Այսօր ոչ մի գնդակ չմտավ: Պետք է աշխատեմ հաջորդ խաղի համար»,- ասել է Մարկոս Պիզելի:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարին պարտվել է 0:1 հաշվով եւ խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ 3 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Ջիբրալթարը, որը գոլերի տարբերությամբ է վերջինը:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կընդունի խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին:
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.