11:47  ,  10 հոկտեմբերի, 2018

Նուրմագոմեդովը՝ UFC-ի ղեկավարին. Եթե չտայիր իմ գոտին, ես կկոտրեի քո մեքենան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կատակել է UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթի հետ:

«Դեյնա, քո բախտը բերեց, որ տվեցիր ինձ չեմպիոնական գոտին, այլապես կկոտերի քո մեքենան: Ես գիտեմ, թե որտեղ է քո կայանատեղին»,- Ինստագրամում գրել է ռուսաստանցի մարտիկը:

Դեյնա Ուայթն իր հերթին պատասխանել է այդ գրառման մեկնաբանությունում. «Ես ամեն բան կպատմեմ քո հորը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտում Նուրմագոմեդովը հաղթել էր UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում