00:35  ,  8 հոկտեմբերի, 2018

Պրիմերա. «Բարսելոնան» չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» անհաջող ելույթները շարունակվում են: 8-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվեց «Վալենսիային» եւ բավարարվեց մեկ միավորով: Գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ):

«Վալենսիան» խփեց արագ գոլ, ինչին «Բարսելոնան» 23-րդ րոպեին պատասխանեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դիպուկ հարվածով:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Պրիմերայում չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ (3 ոչ ոքի եւ մեկ պարտություն) եւ, վաստակելով 15 միավոր, հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Այս տուրի արդյունքում առաջատար դարձավ «Սեւիլիան», որը 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ եւ վաստակեց 16 միավոր: Մադրիդի «Ռեալը» 14 միավորով չորրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 1:1

Էզեկյել Գարայ, 2 – Լիոնել Մեսի, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում