22:21  ,  7 հոկտեմբերի, 2018

«Սեւիլիան» ու «Աթլետիկոն»՝ լավագույն եռյակում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Բետիսին», իսկ «Սեւիլիան» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ:

«Սեւիլիան» 16 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ, իսկ 15 միավոր ունեցող «Աթլետիկոն» երկրորդն է: Այս տուրում առաջատարներին կարող է շրջանցել միայն 14 միավոր ունեցող «Բարսելոնան», որը հոկտեմբերի 7-ին կհյուրընկալվի «Վալենսիային»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո» - «Բետիս»՝ 1:0 (տեսանյութ)

Անխել Կորեա, 74

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 2:1 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 39, Վիսամ Բեն Յեդեր, 61 – Սոֆիան Բուֆալ, 85

Հեռացում՝ Նեստոր Արաուխո, 59 («Սելտա»)

«Վալյադոլիդ» - «Ուեսկա»՝ 1:0 (տեսանյութ)

Ռուբեն Ալկարազ, 28

«Էսպանյոլ» - «Վիլյառեալ»՝ 3:1

Հերնան Պերես, 7, ՍերխիոԳարսիա, 79, Պաբլո Պիատի, 90+2 – Կարլ Էկամբի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով