11:20  ,  8 հոկտեմբերի, 2018

Քոնոր Մաքգրեգոր. Ես կվերադառնամ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունից հետո իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, որ ռեւանշ մենամարտի է սպասում ռուսաստանցի մարտիկի հետ:

«Լավ հանդիպում էր: Սպասում եմ ռեւանշ մենամարտի: Ես կվերադառնամ»,- թվիթերյան էջում գրել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում  Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում