16:30  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների մրցաշարում:

Մեկնարկային գոտեմարտում դաղստանցի ըմբիշը պարտության մատնեց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին՝ 0:3, 2:0, 2:0:

1/8 եզրափակիչում 25-ամյա Հաջիմուրադ Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էհսան Նասեր Լաշղարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով