GET IN!!! pic.twitter.com/EOAozD9U2c
— Tottenham Hotspur (@SpursOfficial) 6 октября 2018 г.
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Կարդիֆի» հետ: Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Էրիկ Դայերի միակ գոլը՝ խփած արդեն 8-րդ րոպեին:
«Տոտենհեմը» 18 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ՝ «Մանչեսթեր Սիթիին» եւ «Լիվերպուլին» զիջելով 1-ական միավոր: Առաջատարներն անցրացրել են 7-ական հանդիպում: «Կարդիֆը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Տոտենհեմ» - «Կարդիֆ»՝ 1:0 (տեսանյութ)
Էրիկ Դայեր, 8
Հեռացում՝ Ջո Ռալս («Տոտենհեմ»), 58
«Բարնլի» - «Հադերսֆիլդ»՝ 1:1
Սեմ Վոուքս, 20 – Քրիստոֆեր Շինդլեր, 66
«Քրիսթալ Փելաս» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1
Մեթ Դոերթի, 56
«Լեսթեր» - «Էվերտոն»՝ 1:2
Ռիկարդու, 40 – Ռիշարլիսոն, 7, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 77
Հեռացում՝ Ուես Մորգան («Լեսթեր»), 63, երկրորդ դեղին քարտ
«Ուոթֆորդ» - «Բորնմութ»՝ 0:4
Դեւիդ Բրուքս, 14, Ջոշուա Քինգ, 33, 11մ, 45, Կալում Ուիլսոն, 47
Հեռացում՝ Քրիստիան Կաբազել («Ուոթֆորդ»), 32, երկրորդ դեղին քարտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 20:30 (Երեւանի ժամանակով)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում