10:20  ,  26 սեպտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել Բելգիայի գավաթի խաղարկությունում

Ֆուտբոլի Բելգիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Էյպենը» տանը 3:0 հաշվով հաղթել է «Տյուբիզին» եւ դուրս է եկել հաջորդ փուլ:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Իվան Յագանը, որը 37-րդ րոպեին խփել է «Էյպենի» երկրորդ գոլը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Էյպեն» է տեղափոխվել այս ամռանը «Լյերսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում