15:48  ,  20 սեպտեմբերի, 2018

Օբամեյանգի հայրը՝ Գաբոնի ազգային թիմի մարզիչ

Ֆուտբոլի Գաբոնի ազգային հավաքականը գլխավորել են մարզիչներ Դանիել Կուզենն ու Պյեր-Ֆրանսուա Օբամեյանգը, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պյեր-Ֆրանսուա Օբամեյանգը Լոնդոնի «Արսենալի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հայրն է: Նոր մարզչական շտաբին խնդիր է ներկայացվել դուրս գալ Կամերունում կայանալիք Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշար:

Գաբոնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը 2016 թվականից զբաղեցնում էր իսպանացի Խոսե Անտոնիո Կամաչոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում