17:41  ,  18 սեպտեմբերի, 2018

Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Էկսելսիորի» դեմ Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրի խաղում:

Օզբիլիսը 2 հարված է կատարել դարպասին, 3 հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 47 փոխանցումից 76.6 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 3-ական անգամ շրջանցել է մրցակիցներին, խլել է գնդակը:

Օզբիլիսը կանոնները չի խախտել, նրա դեմ գրանցվել է մեկ խախտում:

Օզբիլիսը ստացել է 7.27 գնահատականը: «Վիլլեմ Երկրորդում» ամենաբարձրը գնահատվել է հոլանդացի պաշտպան Ֆերնանդո Լեւիսը՝ 7.95:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Օզբիլիսն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում