21:16  ,  8 սեպտեմբերի, 2018

Կասիլյասը մտածում է կարիերան ավարտելու մասին

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ արդեն մտածում է կարիերան ավարտելու մասին: Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 2015 թվականից է հանդես գալիս «Պորտուում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

«Իհարկե, մտածում եմ կարիերան ավարտելու մասին: Ավելի շատ հակված եմ հեռանալուն, քան խաղալը շարունակելուն: 37 տարեկանում պետք է վայելես կյանքի ամեն մի պահը: Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու ապագայում: Հնարավոր է, որ կդառնամ մարզիչ»,- իսպանացու խոսքը մեջբերում է Daily Express-ը:

Հիշեցնենք, որ 37-ամյա դարպասապահը 1998-2015 թվականներին հանդես է եկել «Ռեալում»։ Արքայական ակումբի կազմում նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում