19:10  ,  7 սեպտեմբերի, 2018

«Ռեալի» նոր տրանսֆերային նպատակը

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Պեդրո Աբրեուի ծառայություններով, հաղորդում է AS–ը։

21–ամյա բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Ֆլումինենսեի» հետ մինչեւ 2021 թվականը։ Տրանսֆերային գին է սահմանված 50 միլիոն եվրո։ Սակայն նշվում է, որ բրազիլական ակումբը պատրաստ է բանակցել 20–25 միլիոն եվրոյի վերաբերյալ։

Պեդրո Աբրեուի տրանսֆերով հետաքրքրված են նաեւ իսպանական «Սեւիլիան», իտալական «Ռոման» ու «Միլանը»։

Այս մրցաշրջանում Աբրեուն Բրազիլիայի առաջնության 23 խաղում խփել է 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում