Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նիմին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 2:2: Սակայն վերջնամասում ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին ավարտեցին բրազիլացի Նեյմարի եւ արգենտինացի Դի Մարիայի սկսածը:
ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր
«Նիմ» - ՊՍԺ՝ 2:4 (տեսանյութ)
Անտոնեն Բոբիշոն, 63, 71, Տեժի Սավանյեն, 11մ – Նեյմար, 36, Անխել Դի Մարիա, 40, Կիլիան Մբապե, 77, Էդինսոն Կավանի, 90+2
Հեռացումներ. Սավանյե, 90+5 – Մբապե, 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում