Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող:
Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբակային վազք միավորներով մրցում մրցաձեւի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով: Երկրորդ տեղը գրավել է իտալացի Մատեո Դոնեգան (92 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Բրայան Բուսաերը:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի երիտասարդական չեմպիոն դարձել էր 2015-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:36 , 26 նոյեմբերի
19:27 , 26 նոյեմբերի 
18:52 , 26 նոյեմբերի
18:07 , 26 նոյեմբերի
17:11 , 26 նոյեմբերի
16:42 , 26 նոյեմբերի
16:17 , 26 նոյեմբերի
15:23 , 26 նոյեմբերի
14:36 , 26 նոյեմբերի 
14:00 , 26 նոյեմբերի