21:58 24 օգոստոսի, 2018Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող:
Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբակային վազք միավորներով մրցում մրցաձեւի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով: Երկրորդ տեղը գրավել է իտալացի Մատեո Դոնեգան (92 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Բրայան Բուսաերը:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի երիտասարդական չեմպիոն դարձել էր 2015-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.