Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը սկրետչ մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք):
Հայաստանցի հեծանվորդներ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայկական հեծանվասպորտի պատմության մեջ սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում, հայտնում են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի