17:11  ,  26 նոյեմբերի, 2026

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները 5-րդ տուրից հետո

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին՝ հաշվի առնելով առաջին 5 տուրերի արդյունքները։

Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 18,6 տոկոս։

Հաջորդ տեղերում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»  (16,29 տոկոս) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (12,58 տոկոս)։

Տասնյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն (12,37), Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» (10,69), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (6,77) ու «Լիվերպուլը» (6,31), Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» (3,37), Դորտմունդի «Բորուսիան» (2,33) եւ իտալական «Կոմոն» (2,23)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news