20:11  ,  23 օգոստոսի, 2018

«Այաքսի» երկրպագուները գարեջուր են լցրել Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլիստի վրա

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի ժամանակ գարեջուր են լցրել Կիեւի «Դինամոյի» պաշտպան Նիկիտա Բուրդայի դեմքին: Դա տեղի է ունեցել ուկրաինական ակումբի խփած գոլից հետո:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Այաքսը» տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Կիեւում:

Չեմպիոնների լիգայի այս փուլում հաղթողները նվաճում են խմբային մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում