17:58  ,  22 օգոստոսի, 2018

ԱԱ. 2 հայ բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը եւ Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

56 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հակոբյանը ուժեղ է գտնվել թուրք Այկոլ Միզանից:

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մեկնարկել է մեքսիկացի Մարտինես Միգել Անխելի նկատմամբ հաղթանակով:

52 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է անգլիացի Իվան Պրայսին ու լքել պայքարը:

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 23-ին:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդական աշխարհի առաջնությանը, սակայն 2 բռնցքամարտիկները վնասվածքի պատճառով չեն մեկնել մրցմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում