22:53  ,  20 օգոստոսի, 2018

Ռեդնապ. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հոգնել են Մոուրինյոյից

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող վիճակը Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Բրայթոնից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո:

«Ես չտեսա միասնություն «Մանչեսթեր Յունայթեդում»: «Չելսիում» Մաուրիցիո Սարիի երկու շաբաթվա աշխատանքից հետո խաղաոճն ավելի հստակ է, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ակնհայտ է, որ խաղացողները չեն արձագանքում Մոուրինյոյի խոսքերին: Ես տպավորություն ունեմ, որ ֆուտբոլիստները հոգնել են Մոուրինյոյից եւ նրա մշտական ցասումից»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Բրիտանական մամուլը բազմիցս գրել է, որ պորտուգալացի մարզիչը լարված հարաբերություններ ունի թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում