18:29  +04,  19 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Սիթին» խփեց 6 գոլ, Ագուերոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ շրջանցեց Վան Պերսիին (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հադերսֆիլդի» նկատմամբ: Մանչեսթերցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն (տեսանյութ):

30-ամյա Ագուերոն 9-րդ հեթ-տրիկը գրանցեց Պրեմյեր լիգայում եւ այդ ցուցանիշով զիջում է միայն անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերին (11 հեթ-տրիկ): Բացի այդ, արգենտինացին Անգլիայի առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 146-ի եւ, շրջանցելով հոլանդացի Ռոբին վան Պերսիին, դարձավ Պրեմյեր լիգայի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն լեգեոնականների շրջանում: Ագուերոյից շատ գոլ խփել է միայն ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թյերի Անրին, որը 175 գոլի հեղինակ է դարձել Լոնդոնի «Արսենալի» կազմում: 

«Մանչեսթեր Սիթին» տարավ երկրորդ հաղթանակը, իսկ «Հադերսֆիլդը» կրեց երկրորդ պարտությունը:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Հադերսֆիլդ»՝ 6:1

Սերխիո Ագուերո, 25, 35, 75, Գաբրիել Ժեզուս, 31, Դավիդ Սիլվա, 48, Տերենս Կոնգոլո, 84 (ինքնագոլ) – Ջոն Ստանկովիչ, 43

«Բարնլի» - «Ուոթֆորդ»՝ 1:3 (տեսանյութ)

Ջեյմս Տարկովսկի, 6 – Անդրե Գրեյ, 3, Տրոյ Դինի, 48, Ուիլ Հյուզ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ